Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել
27 Օգոստոսի 2023, 17:35
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սանկտ Պետերբուրգում բացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանը: Ճեմարանի նպատակն է պատրաստել Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ապագա հոգևորականներին:
Նորաբաց հոգևոր ճեմարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն:
Ուսուցման համար ընդունվում են Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու դավանանքի արական սեռի 17-25 տարեկան, սրբադասման կանոնական խոչընդոտներ չունեցող, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
Ուսման տևողությունը՝ 5 տարի (առկա): Ուսուցումն անվճար է:
Ընդունելության քննությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը: