Սփյուռքի ներդրումը Հայաստանի կյանքում չի սահմանափակվել նյութական աջակցությամբ. Կարեն Ճինպաշյան
25 Սեպտեմբերի 2026, 15:40
Սփյուռքը շատ ավելի վաղ է ձևավորվել և շատ ավելի վաղ է ներդրում ունեցել հայրենիքի կյանքում։ Այս մասին Alphanews-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում գործող հայ համայնքի ակտիվիստ և Հայ Դատի Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Կարեն Ճինպաշյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և Սփյուռքից ուղարկվող օգնությանը վերաբերող հայտարարություններին։
«Պետք է շատ լավ հասկանալ, որ հայկական Սփյուռքը շատ ավելի վաղ է ձևավորվել և շատ ավելի վաղ է ներդրում ունեցել հայրենիքի կյանքում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ չկար Հայաստանի Հանրապետությունը, երբ չկար պետականություն, այդ ներդրումը եղել է թե՛ ֆինանսական, թե՛ գաղափարական իմաստներով»,- ասել է նա։