Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ․ Սամվել Կարապետյան

25 Սեպտեմբերի 2026, 19:18

Քաղաքականություն

Ես եվրոպական շատ արժեքների կողմնակից եմ, ավելին՝ պետությունը պետք է վերցնի լավագույնն ու շարժվի այդ ուղղությամբ։ Սակայն, ինչ վերաբերում է դեպի Եվրոպա քաղաքական կուրս բռնելուն, մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Եվրոպայում չկա որևէ երկիր, որը Եվրամիության անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունենա։ «Անհասկանալի քայլեր են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար»,- նշել է նա՝ նկատի ունենալով Հայաստանի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականությանը։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և վկաների հարցաքննությանը՝ Սամվել Կարապետյանը նշել է, որ գործում ներգրավված վկաներն ու ներկայացվող հանգամանքները որևէ առնչություն չունեն իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Մոտ մեկ տարի չորս ամիս է՝ մասնակցում եմ դատական նիստերին՝ չհասկանալով, թե ինչու է իմ ներկայությունն անհրաժեշտ։ Ինձ թվում է՝ Փաշինյանի համար շատ կարևոր է, որ ես մնամ անազատության մեջ, որպեսզի հասցնի իրականացնել ու առաջ տանել Ալիևի բոլոր թելադրանքները»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։