Հորմուզը՝ «Թրամփի նեղուց». ԱՄՆ նախագահը նոր քարտեզ է հրապարակել

26 Սեպտեմբերի 2026, 12:20

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ի իր էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզն՝ այն նշելով որպես «Թրամփի նեղուց»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ հաղթանակից հետո կարող է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ-ի տարածք։ Նա նաև նախկինում հրապարակել էր տարածաշրջանի քարտեզներ՝ պնդելով, որ այդ ջրերը պետք է համարվեն ամերիկյան։

Այս անգամ հրապարակված քարտեզի վրա նեղուցը շրջագծված է և նշած որպես «Թրամփի նեղուց»։ Հրապարակմանը կից այլ մեկնաբանություն նա չի ներկայացրել։

Հիմա եթերում