Պարտադիր զինվորական ծառայության վերադարձը բողոքի ալիք է բարձրացրել Գերմանիայում

26 Սեպտեմբերի 2026, 13:03

Միջազգային

Գերմանիայում դպրոցականներն ու ուսանողները բողոքի ցույցեր են անցկացրել բանակում պարտադիր ծառայության դեմ։ Ցույցերը տեղի են ունեցել երկրի շուրջ 100 քաղաքներում։

«Դպրոցական գործադուլ՝ ընդդեմ պարտադիր զինծառայության» նախաձեռնության տվյալներով՝ ցուցարարների թվում եղել են ոչ միայն երիտասարդներ, այլև մեծահասակներ ու նույնիսկ թոշակառուներ։ Ցույցերին մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։ Ոստիկանությունը, սակայն, համազգային մասնակցության ընդհանուր թիվ չի հրապարակել։

Գերմանիայում տարվա սկզբից ուժի մեջ է մտել զինվորական ծառայության նոր կարգավորումը, որի համաձայն՝ 2008 թվականին և դրանից հետո ծնված երիտասարդների համար նախատեսվում է պարտադիր բուժզննում։ Զինծառայությունն այս պահին շարունակում է մնալ կամավոր, սակայն եթե կամավորների թիվը բավարար չլինի, Բունդեսթագը կարող է առանձին որոշմամբ վերականգնել պարտադիր զորակոչը։

Հիմա եթերում