Հայաստանի չորս համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

27 Սեպտեմբերի 2026, 15:20

Քաղաքականություն

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի չորս համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 13,91 տոկոս։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մասնակցությունը կազմել է 7,98 տոկոս, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ 5,07 տոկոս, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ 8,49 տոկոս։

Թումանյան համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ մյուս երեք համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։