Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակով ավարտեց Օլիմպիադան
27 Սեպտեմբերի 2026, 15:14
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի ընտրականի նկատմամբ։
Մրցաշարի արդյունքներով՝ մեր տղաները տոնեցին 7 հաղթանակ, գրանցեցին 3 ոչ-ոքի և կրեցին ընդամենը 1 պարտություն՝ հնարավոր 22-ից վաստակելով 17 միավոր։