Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ այրվում է էլեկտրական ենթակայան
27 Սեպտեմբերի 2026, 18:04
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:07-ին, Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբն ու մեկ ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ՝ միջոցներ ձեռնարկելով կրակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։