Հզոր ջրհեղեղ Նյու Յորքում և Նյու Ջերսիում. հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ
27 Սեպտեմբերի 2026, 18:30
ԱՄՆ-ի արևելյան ափին հարվածած հզոր փոթորկի պատճառով Նյու Յորքի բնակիչները ստիպված են եղել ավտոմեքենաները փոխարինել նավակներով։
Աղետի հետևանքով Քուինսում և Նյու Ջերսիում ամբողջական թաղամասեր են անցել ջրի տակ, իսկ հեղեղված փողոցներում բադեր են լողում:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Նյու Յորքում, Ուեսթչեսթերում, Լոնգ Այլենդում, ինչպես նաև Նյու Ջերսիի ութ շրջաններում: