Հրդեհի հետևանքով շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ Ռոմանոս Պետրոսյան

27 Սեպտեմբերի 2026, 19:52

Տնտեսություն և Բիզնես

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանում է գրանցվել Երևանում. առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 5000 բաժանորդ, որոնց մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ տեղում աշխատում են մասնագիտական բրիգադները, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ հրդեհի հետևանքները հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և էլեկտրամատակարարումը լրիվ ծավալով վերականգնելու համար։

Լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառվում։ Ընկերությունն արդեն հաղորդում է ներկայացրել հնարավոր հանցագործության մասին։

«Էլեկտրատեխնիկական տեսանկյունից, մեր մասնագետների պնդմամբ, նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է բռնկվեր», — նշել է Պետրոսյանը։