Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ մեծ MMA երեկո՝ Երևանում
28 Սեպտեմբերի 2026, 11:30
Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ «Tashir Arena»-ում, անցկացվել է խառը մենամարտերի (MMA) միջազգային մեծ երեկո։
Մրցաշարի շրջանակում Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները մրցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուժեղ մրցակիցների հետ։
Վանդակ դուրս են եկել հայկական MMA-ի հեռանկարային մարզիկներից մի քանիսը, որոնք առաջիկայում կարող են դառնալ հայկական սպորտի նոր սերնդի ներկայացուցիչները։
Հայ մարզիկների մրցակիցները եղել են Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և այլ երկրներից ժամանած մարտիկներ։