Կրակոցներ Երևանում. ՀՀ ընտրությունները՝ արտաքին ճնշումների ֆոնին Alpha Newsroom 28.09.2026
28 Սեպտեմբերի 2026, 17:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Կրակոցներ Երևանում․ Հրազդանի կիրճում բերման են ենթարկվել կասկածյալներ, որոնց թվում է Վայոց ձորի մարզպետի եղբորորդին
🔹 Քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանում բռնկված հրդեհի փաստով
🔹 Կարգապահական վարույթ է հարուցվել Վեհափառ Հայրապետի ազգականների գործը քննող դատավորի նկատմամբ
🔹 Չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին՝ իրանական ավիաընկերությունները չեն դադարեցրել թռիչքները դեպի Հայաստան
🔹 ՀՀ ընտրական խախտումների հաշվետվությունը Ստրասբուրգում. «Ուժեղ Հայաստանի» դիտարկումները
🔹 Վեց տարի 44-օրյա ողբերգությունից հետո. Արցախյան պատերազմի տարելիցի խորհուրդը և քաղաքական արձագանքները
🔹 Սամվել Կարապետյանի ուղերձը պատերազմի վեցերորդ տարելիցի կապակցությամբ
🔹 «Իմ ձայնը չլսվեց»․ ԲՀԿ առաջնորդը հիշել է պատերազմի օրերն ու մտահոգություն հայտնել ներքին պառակտվածության վերաբերյալ
🔹 Աննա Գրիգորյանի հայտարարությունը «Եռաբլուրում». Պատերազմի հարցերը կմնան անպատասխան, քանի դեռ իշխանությունում են նույն անձինք
🔹 Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին. Եվ Թուրքիայի նախագահի հերթական հայտարարությունը.
🔹 Հանրային հեռուստաընկերությունը և Թաթա Սիմոնյանը ներողություն են խնդրել սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակելու համար
🔹 Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը
🔹 Երուսաղեմում ձերբակալել են Յոմ Կիպուրի օրը հայ երեխայի դեմքին պղպեղի սպրեյ փչած տղամարդուն