Հորդառատ անձրևները հեղեղել են Նյու Յորքն ու Նյու Ջերսին․ բնակիչները ստիպված են տեղաշարժվել կայակներով
29 Սեպտեմբերի 2026, 10:20
Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում հեղեղելով ամբողջ թաղամասեր։ Որոշ շրջաններում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ բնակիչները մեքենաները թողել և տեղաշարժվելու համար նավակներ ու բայդարկաներ են օգտագործել։
Շարունակվող փոթորկի պատճառով տարածաշրջանում չեղարկվել են բեյսբոլի և ֆուտբոլի մի շարք հանդիպումներ։
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտնել էր, որ մեգապոլիսում սպասվում է մինչև 152 մմ տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 26 մ/վրկ-ի։
Էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով Նյու Յորքում, Կոնեկտիկուտում և Մասաչուսեթսում ավելի քան 50 հազար բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության։