Կարևորվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի երկարաժամկետ շահագործման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը

29 Սեպտեմբերի 2026, 13:45

Հասարակություն

Երևանում կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացմանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված հայկական և ռուսական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը։

Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։

Հիմա եթերում