Փաշինյանը Մոսկվա այցից առաջ փորձում է հարթել սուր անկյունները․ Սերգեյ Ստանկևիչ

29 Սեպտեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ղեկավարության հռետորաբանության հնարավոր փոփոխությունը։

Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը կարող էր ազդանշան փոխանցել ԶԼՄ-ներին և քաղաքական շրջանակներին՝ ժամանակավորապես նվազեցնելու հակառուսական հռետորաբանության ակտիվությունը, որպեսզի վարչապետը կարողանա իր առաջին պաշտոնական այցը Մոսկվա իրականացնել առավել բարենպաստ մթնոլորտում։

«Փաշինյանն ու նրա շրջապատը որոշակի ազդանշան են փոխանցել թե՛ ԶԼՄ-ներին, թե՛ քաղաքական շրջանակներին՝ որոշ ժամանակ զսպելու հակառուսական հայտարարությունների ակտիվությունը, այսինքն՝ «լեզուները կարճացնել» որոշ ժամանակով, որպեսզի Փաշինյանը որպես կառավարության ղեկավար կարողանա իր առաջին պաշտոնական այցը Մոսկվա կատարել ավելի բարենպաստ պայմաններում», — ասել է Ստանկևիչը։

Քաղաքագետի կարծիքով՝ հենց Փաշինյանի հայտարարությունները նույնպես վկայում են այն մասին, որ Հայաստանի վարչապետը ձգտում է նվազեցնել լարվածությունը՝ Ռուսաստանի ղեկավարության հետ առաջիկա բանակցություններին ընդառաջ։

«Փաշինյանի հայտարարություններից երևում է, որ այժմ նա փորձում է հարթել սուր անկյունները՝ նախապատրաստվելով Մոսկվայում կայանալիք ուղիղ և լուրջ զրույցին, որից շատ բան է կախված։ Ուստի ես բոլորովին այլ տպավորություն ունեմ՝ կապված Հայաստանում իբր թե բացահայտ ռուսատյացության ինչ-որ լայնածավալ դրսևորումների հետ։ Ես այս պահին նման բան չեմ նկատում», — ընդգծել է Ստանկևիչը։