Հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,4%-ով. ԵԱԶԲ

29 Օգոստոսի 2023, 00:57

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

Դանդաղումը կապված է հուլիսին ծառայությունների (+5,8% տարեկան), առևտրի (+20,4% տարեկան/տ/տ) և արդյունաբերության (-2,4% տ/տ) ոլորտներում դինամիկայի թուլացման հետ, ինչը պայմանավորված է նշված ոլորտներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված բարձր ցուցանիշներով եւ պահանջարկի` աստիճանական կարգավորմամբ։ Շինարարության աճը շարունակում է կայուն մնալ (17,2% տ/տ հունվար — հուլիսին) :

ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5 տոկոսով: