«Flydubai»-ի ինքնաթիռում պատահաբար օդաչուների լրացուցիչ անձնակազմ է եղել

30 Սեպտեմբերի 2026, 13:30

Տնտեսություն և Բիզնես

 
«Flydubai»-ի ինքնաթիռում պատահաբար գտնվել է օդաչուների լրացուցիչ անձնակազմ, որը թռիչքին մասնակցել է ուսումնավարժանքների շրջանակում, գրում է RT-ն։
 
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք ինքնաթիռում գտնվել են որպես քաղաքացիական ուղևորներ։ Հենց այդ օդաչուներն են վերահսկողության տակ վերցրել ինքնաթիռը և հավասարեցրել այն հիմնական օդաչուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։
 
Իսրայելական 14-րդ ալիքի փոխանցմամբ՝ Իսրայելն այժմ միջադեպը որակում է որպես ահաբեկչության փորձ։ Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ կիրառված մեթոդի նմանությամբ։
 
Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերության՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի պատճառն անձնակազմի անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել։

Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև, սակայն երկրորդ օդաչուն փորձել է կանխել դա, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակը վերահսկելու հարցում անձնակազմին օգնել են նաև ուղևորները։