Դիանա Պողոսյանը Ասիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել
30 Սեպտեմբերի 2026, 13:45
Դիանա Պողոսյանը (54 կգ) Բահրեյնի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել 2026 թվականի Ասիական խաղերում։
MMA մրցաշարում նախկինում Hardcore Fighting-ում հանդես եկած Պողոսյանը երկու հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով ճապոնացի և կորեացի մարզիկների նկատմամբ։
Եզրափակչում Պողոսյանը պարտվել է Թաիլանդի ներկայացուցչին և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր։