«Flydubai»-ի ինքնաթիռը օդաչուների ծեծկռտուքի ժամանակ ահռելի արագությամբ իջել է

30 Սեպտեմբերի 2026, 14:30

Միջազգային

«Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իջել է ահռելի արագությամբ՝ ուղղահայաց մոտ 567 կմ/ժ արագությամբ (վայրկյանում ավելի քան 150 մետր)։

FlightRadar-ի տվյալների համաձայն՝ ընդամենը 29 վայրկյանում ինքնաթիռը մոտ 4,5 կմ իջել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում օդաչուներից մեկը դանակով փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև։ Մյուս օդաչուին և ուղևորներին հաջողվել է վնասազերծել նրան, վերականգնել ինքնաթիռի կառավարումը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։

Վերջին տվյալներով՝ վիրավորված կապիտանը ԱՄԷ քաղաքացի է, իսկ հարձակման մեջ կասկածվող երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացի։

Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների վերջին հրապարակումներում նշվում է, որ օդաչուների խցիկ է ներխուժել ևս մեկ անձ, որը փորձել է սպանել օդաչուներից մեկին։ Այլ աղբյուրների համաձայն՝ տուժած օդաչուներից մեկը արաբ է, մյուսը՝ հնդիկ։

Իսրայելական Walla պորտալը հայտնել է վիրավորված օդաչուներից մեկի մահվան մասին, սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Առաջին տեսանյութում երևում են ինքնաթիռի սրահում հնչող ծափահարություններն ու ուրախ երգերը՝ Սաուդյան Արաբիայում «Flydubai»-ի ինքնաթիռի վայրէջքից հետո։

Հիմա եթերում