Հայաստանը կարող է զրկվել «Sodi World Series»-ի 2026-ի քվոտայից․ Ռոդիոն Կռիլով

30 Սեպտեմբերի 2026, 17:14

Սպորտ

Արդեն մեկ ամսից ավելի է՝ «Play City» ավտոմրցուղին փակ է, ինչի հետևանքով չեղարկվել են մի շարք մրցումներ, քանի որ մարզիկները զրկվել են մարզումներ անցկացնելու հնարավորությունից։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ ,«SH Racing»-ի համահիմնադիր և մարզիչ Ռոդիոն Կռիլովը։

Նրա խոսքով՝ ստիպված են եղել չեղարկել նաև «Sodi World Series»-ի մի քանի մրցաշար: Ըստ Կռլովի՝ 2024 թվականին հաջողությամբ ստացել են «Sodi World Series»-ի ակրեդիտացիան և անցյալ տարվանից ակտիվորեն միջազգային մրցույթներ էին անցկացնում իրենց հարթակում:

«Օրեր առաջ նրանցից պաշտոնական նամակ ենք ստացել՝ նախազգուշացնելով, որ այս տարվա նվազագույն պահանջները չկատարելու դեպքում զրկվելու ենք 2026 թվականի «Sodi World Series»-ի Գրանդ ֆինալի քվոտայից:

Այդ քվոտայի հիմնական հավակնորդն Արա Եգանյանն է։ Ունենք նաև պատանի մարզիկ, որը նույնպես չի կարողանա ստանալ իր տեղը: Եթե հոկտեմբերի 11-ին նախատեսված մրցույթը չկայանա, և ստիպված լինենք կրկին մրցաշարեր չեղարկել, Հայաստանը պարզապես զրկվելու է հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությունում մեր մարզիկներին ներկայացնելու հնարավորությունից»,-ընդգծել է նա։

Հիմա եթերում