Նարեկ Կարապետյանի քրոջ որդին ընկերների հետ մրցանակ է նվաճել «Եվրոպայի երիտասարդ գիտնականներ 2026» մրցույթում
30 Սեպտեմբերի 2026, 17:55
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է «Եվրոպայի երիտասարդ գիտնականներ 2026» մրցույթում հայ պատանիների գրանցած հաջողությանը: Նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Եվրոպայի երիտասարդ գիտնականների 2026 թվականի մրցույթում քրոջս որդին՝ Հովհաննեսը, իր ընկերների՝ Հայկի և Տիգրանի հետ արժանացել է «Շրջանաձև կենսահիմքով Եվրոպա» մրցանակին: Տղաները ներկայացրել են Airify նախագիծը, որի շրջանակում եգիպտացորենի կենսազանգվածից ստացել են ինքնամաքրվող օդի ֆիլտրեր:
Երբեմն քեռուն քաշելը վատ բան չի: Բայց երբեմն։
Շնորհակալություն ենք հայտնում «Այբ» դպրոցին՝ որակյալ կրթություն ապահովելու համար»։