Կրիշտիանու Ռոնալդուի «7» համարը փոխանցվել է Ռաֆայել Լեաուին
01 Հոկտեմբերի 2026, 16:25
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես զրկվել է իր մշտական խաղային համարից: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ծագած տարաձայնությունների պատճառով 41-ամյա ֆուտբոլիստը լքել է ազգային ընտրանու ճամբարը:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուի հեռանալուց հետո լեգենդար «7» համարը հատկացվել է վինգեր Ռաֆայել Լեաուին, որն մինչ այս հանդես էր գալիս 17 համարի ներքո։ Լեաուի նախկին մարզաշապիկն էլ փոխանցվել է Ֆաբիո Սիլվային։
Փոփոխությունն արդեն հաստատվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված խաղաթերթիկում։ Նման քայլը պայմանավորված է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կանոնակարգի 37-րդ հոդվածով, համաձայն որի՝ հայտացուցակում ընդգրկված բոլոր 23 ֆուտբոլիստները պետք է կրեն 1-ից 23 համարները, և որևէ թափուր համար չի թույլատրվում:
Այսպիսով, առաջիկա հանդիպումներում Պորտուգալիայի ընտրանու կազմում «7» համարով խաղադաշտ դուրս կգա Ռաֆայել Լեաուն: