Սյունիքը վտանգված է․ Սամվել Կարապետյան
02 Հոկտեմբերի 2026, 22:30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում անդրադարձել է երկրում տիրող քաղաքական իրավիճակին և անվտանգային մարտահրավերներին։
«Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ, երևի, հաճույք են ստանում դրանից։ Սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ՝ շուտով կարթնանաք, և ամբողջ ազգով կուղղենք այս սխալները»,- նշել է Կարապետյանը։
Խոսելով երկրի անվտանգային խնդիրների և հասարակական տրամադրությունների մասին՝ նա ընդգծել է․
«Այսօր Սյունիքն է վտանգի տակ, բայց նույնիսկ հիմա մեր ժողովուրդը ցուցաբերում է անտարբերություն։ Դրա համար էլ մենք մշտապես կոչ ենք անում, որ անհրաժեշտ է միավորվել և վերացնել երկրում առկա բևեռացումը։ Սակայն իշխանությանը հաջողվում է «քնեցնել» ժողովրդին»։