ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է. Նարեկ Կարապետյանը՝ Շաքիի միջադեպի մասին
05 Հոկտեմբերի 2026, 23:13
Նարեկ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ ադրբեջանցի զինծառայողին չպետք է ներկայացնել որպես մոլորված զինվոր։
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին հանձնեցինք, նա կրկին հերոսի դեմքով կընդունվի։ Նա այլանդակություն է արել և պետք է վախենա։ Իր հայրենակիցները պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տերը հայ ժողովուրդն է։ Նրանք իրավունք չունեն մտնել մեր տուն, մարդկանց օջախում կրակել»,– ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը մոլորված զինվորի մասին չէ, այլ հանցագործի։
«Եթե մոլորված զինվոր լիներ, այսպես չէինք ասի։ Մոլորված զինվոր չէ, հանցագործ է։ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ինչպե՞ս եք բաց սահման ապահովում, որ գան լցվեն այստեղ»,– նշել է նա։