Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
06 Հոկտեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերն ամբողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 6-ի ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։