Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Յուրի Ուշակով

06 Հոկտեմբերի 2026, 20:12

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին երկկողմ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հստակեցնելով, որ Թուրքմենստանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նրանց առանձին հանդիպում նախատեսված չէ, թեև «միջոցառման ընթացքում» կարճատև շփումը չի բացառվում։

Հայտարարությունը հնչել է Երևանի արտաքին քաղաքական ուղղվածության շուրջ շարունակվող հեռակա բանավեճի ֆոնին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը պետք է հստակ որոշի իր առաջնահերթությունները՝ զարգացնե՞լ ինտեգրումը Եվրամիության հետ, թե՞ շարունակել մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացման շրջանակում մտադիր է ոչ միայն վերափոխել, այլև խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Հիմա եթերում