Գլենդելի մշակութային փառատոնը նվիրվել է Արցախի ժառանգությանը
07 Հոկտեմբերի 2026, 12:30
Գլենդելում անցկացվել է առաջին «Glendale Cultural Festival»-ը՝ նվիրված քաղաքի մշակութային բազմազանությանը և միջազգային կապերին։ Միջոցառումն անցկացվել է «Artsakh Paseo»-ի տարածքում և քաղաքի բնակիչների համար եղել է անվճար։
Ծրագրում ներկայացվել են հայկական երաժշտություն և պարեր, ինչպես նաև Գլենդելի քույր քաղաքների՝ Հայաստանի, Դոմինիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Մեքսիկայի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի մշակույթները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի ժառանգությանը։
The Armenian Report-ի տվյալներով՝ կազմակերպիչները հայտարարել են նաև Արցախի Մարտունի քաղաքի մշակութային ժառանգությանը նվիրված առանձին միջոցառում անցկացնելու մասին։