«Երեխուս լացի համար պատասխան եք տալու»․ քաշքշուկ՝ ոստիկանների մասնակցությամբ
07 Հոկտեմբերի 2026, 15:38
Երևանի Ավան վարչական շրջանում՝ շուկայի ապամոնտաժման ընթացքում, լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և աշխատակիցների միջև։
Ոստիկանները տղամարդուց պահանջել են երեխային փոխանցել կնոջը, իսկ իրեն՝ իրենց հետ գնալ։ Տղամարդը, սակայն, պահանջել է ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքը և համապատասխան փաստաթուղթ։
«Ինչի՞ համար եք ինձ տանում։ Թուղթ ցույց տվեք՝ ինչի՞ համար եք ինձ տանում»,- լսվում է կադրերում։
Քաշքշոցի ընթացքում տղամարդը ոստիկաններին ասել է․ «Երեխուս լացի համար պատասխան եք տալու»։