Մոտ 500 ընտանիք կարող է տուժել․ Շինարարների փողոցում քանդվող խանութների վարձակալ
09 Հոկտեմբերի 2026, 15:29
Եթե պետությունը պատրաստ է գործել օրենքի շրջանակում և փոխհատուցել սեփականության դիմաց, ապա չպետք է ասի՝ քանդեք, գնացեք դատարան, հետո կփոխհատուցենք։ Պետությունը պետք է մարդկանց հստակ բացատրի՝ օրենքի համապատասխան դրույթները ներկայացնելով, որպեսզի նրանք հասկանան իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շինարարների փողոցում քանդման ենթակա խանութներից մեկի վարձակալը։
Նրա խոսքով՝ մարդիկ տարիներ շարունակ աշխատել են սեփականություն ստեղծելու համար, և պետությունը պարտավոր է հարգանքով վերաբերվել նրանց իրավունքներին։
«Մարդը, որը 25 տարի աշխատել է սեփականություն ստեղծելու համար, գիտեր, որ այն ստեղծել է և դրա նկատմամբ իրավունքներ ունի։ Այդ մարդուն պետք է մոտենալ և բացատրել, թե ինչ է կատարվում»,- նշել է նա։
Նա նաև ասել է՝ եթե գործընթացն ավելի լայն ծավալներ ստանա, խնդիրը կարող է առնչվել շուրջ 500 ընտանիքի։