Հայ դաշնակահար Հայկ Արսենյանի ալբոմն արժանացել է European International Music Awards-ի ոսկե մեդալին
10 Հոկտեմբերի 2026, 22:30
Դաշնակահար Հայկ Արսենյանը և ամերիկացի կոնտրաբասահար Մեթ Հերը European International Music Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են ոսկե մեդալի:
Մրցանակը նրանց շնորհվել է համատեղ նախագծի՝ «Stratum» թվային սինգլի և ալբոմի համար, որը առաջին տեղն է զբաղեցրել «Լավագույն ժամանակակից դասական դուետի ալբոմ» (Best Contemporary Classical Duo Album) անվանակարգում։
«Stratum» ստեղծագործությունը Հայկ Արսենյանը գրել է դաշնամուրի և կոնտրաբասի դուետի համար։ Մեթ Հերը պատվիրել է այն՝ ի հիշատակ հոր։ Երաժիշտները ոգեշնչվել են միջնադարյան հայկական հոգևոր ավանդույթներից։
Ավելի վաղ «Stratum» նախագիծն արժանացել էր արծաթե մեդալի նաև Global Music Awards միջազգային մրցույթում՝ ստեղծագործականության և ինքնատիպության համար։ Այս մրցանակը շնորհվում է անկախ երաժիշտներին՝ եզակի նվաճումների, ինքնատիպ ոճի և բարձր կատարողական վարպետության համար։
