Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի․ Թրամփ

10 Հոկտեմբերի 2026, 21:50

Քաղաքականություն

Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին կարող էր մի քանի անգամ ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն անհայտ պատճառներով դա չի անում։

«Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ գտնել, որը կկարողանա գործարք կնքել»,- Թրամփի խոսքերը մեջբերում է Associated Press-ը։

«Զելենսկին կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց նա պետք է դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները»,- հավելել է Թրամփը։

Նման հայտարարություններով նա հանդես է եկել Վաշինգտոնի ներկայացուցիչների և ուկրաինական կողմի բանակցությունների ֆոնին, որոնք ուրբաթ օրը տեղի են ունեցել Մայամիում։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ բանակցությունները կտևեն երկու օր, սակայն դրանք ավարտվել են նախատեսվածից շուտ։ Նշվում է, որ դրա պատճառը դիզելային վառելիքի մատակարարման գործարքն էր, որի մասին Թրամփը հայտարարել էր նախօրեին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։