Էր Ռիադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. կան հարյուրավոր վիրավորներ
11 Հոկտեմբերի 2026, 13:10
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Զոհվածների թվում են Սաուդյան Արաբիայի 4, Բանգլադեշի 2, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի 1-ական քաղաքացիներ: Տուժածների թիվը հասել է 309-ի, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում հութիների հետ, իսկ Էր Ռիադում տեղի ունեցածը որակել է «սարսափելի»: Արձագանքելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները նախատեսում է ներգրավվել հակամարտության մեջ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Դե, դուք շուտով ամեն ինչ կիմանաք, կտեսնեք»: