Հնդկաստանում ներքին չվերթի ժամանակ ուղևորի փաուերբանկը բռնկվել է ուղեբեռի դարակում

12 Հոկտեմբերի 2026, 11:35

Միջազգային

Հնդկաստանում IndiGo ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկի փաուերբանկը բռնկվել է թռիչքի ընթացքում։ Հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, Դելիից Չեննայ մեկնող չվերթը ստիպված է եղել փոխել երթուղին և արտակարգ վայրէջք կատարել Հայդարաբադ քաղաքում։ Այս մասին հայտնում է The Times of India թերթը։

Գործող արձանագրությունների համաձայն՝ օդաչուներն օպերատիվ որոշում են կայացրել փոխել թռիչքի երթուղին։

Ականատեսների սմարթֆոններով արված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բորտուղեկցորդները ուղևորների գլխավերևում գտնվող ուղեբեռի դարակում բռնկված կրակը հանգցնում իրենց հագուստով՝ սահմանափակելով թթվածնի հասանելիությունը հրդեհի օջախին։

Հրդեհից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Հայդարաբադի Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայանում։ Ուղևորներին տրամադրել են մեկ այլ ինքնաթիռ։ Տուժածներ չկան։

Հիմա եթերում