Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» չորրորդ շրջան

12 Հոկտեմբերի 2026, 12:10

Հայեր

Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի չորրորդ շրջան։

Երրորդ շրջանում Խաչանովը, որը մրցաշարում ստացել է 26-րդ համարի դասակարգում, 6։2, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե։

30-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ալեքս դե Մինորի (9-րդ համար) և ճապոնացի Ռեյ Սամոկոտոյի զույգի հաղթողը։

Հիմա եթերում