Արցախցիների խնդիրները միանշանակ պետք է լուծվեն․ Վարդևանյանը՝ բնակարանային ծրագրին ձեռնպահ քվեարկելու մասին

12 Հոկտեմբերի 2026, 14:27

Քաղաքականություն

Արցախցիների սոցիալ-տնտեսական այն համալիր խնդիրները, որոնց բախվում են արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվեն և կլուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Նշենք, որ նախագիծը վերաբերում է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրին:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 66 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ քվեարկության առարկան և դրա հիմքում դրված հիմնավորումները պայմանավորված են եղել ֆինանսական որոշակի հանգամանքներով, ուստի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։