Արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները միանշանակ պետք է լուծվեն․ Վարդևանյան
12 Հոկտեմբերի 2026, 14:27
Արցախցիների սոցիալ-տնտեսական այն համալիր խնդիրները, որոնց բախվում են մեր քույրերն ու եղբայրներն արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը։
Նրա խոսքով՝ քվեարկության առարկան և դրա հիմքում դրված հիմնավորումները պայմանավորված են եղել ֆինանսական որոշակի հանգամանքներով։
«Այդ իսկ պատճառով ձեռնպահ ենք քվեարկել»,- նշել է պատգամավորը։