Աննա Մելիքյանն ընդգրկվել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակի փորձագիտական հանձնաժողովում

13 Հոկտեմբերի 2026, 15:40

Հայեր

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանն ընդգրկվել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակի փորձագիտական հանձնաժողովում։ Մրցանակը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի և գործընկերների նախաձեռնությամբ։

«Ծնվել է մի գեղեցիկ ամենամյա մրցանակ՝ «Կամուրջներ դեպի ապագա»։ Ես ընդգրկվել եմ փորձագիտական հանձնաժողովի կազմում։ Մրցանակը բարեգործության, մշակույթի և կրթության ոլորտներում է։ Այն ստեղծել են Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ընտանիքը՝ գործընկերների հետ միասին։

Մրցանակակիրները ստանում են մինչև 10 միլիոն ռուբլու նվիրատվություն՝ իրենց նախագծի զարգացման համար, խորհրդատվություն և հանդիպումներ մենթորների հետ, ինչպես նաև իրենց գաղափարը ներկայացնելու հնարավորություն Noôdome համայնքի հովանավորներին, հոգաբարձուներին և մասնակիցներին»,- սոցիալական ցանցում գրել է ռեժիսորը։

Մրցանակակիրների անունները կհայտարարվեն 2027 թվականի մայիսի 25-ին։