Իշխանությունը պատասխաններ չուներ COP17-ի ծախսերի վերաբերյալ․ Լենա Մաթևոսյան
13 Հոկտեմբերի 2026, 12:59
«Ուժեղ Հայաստանը» կողմ է Հայաստանում ցանկացած միջազգային միջոցառման և համաժողովի անցկացմանը, քանի որ դրանք բարձրացնում են Հայաստանի հեղինակությունն ու միջազգային դերը։ Մենք դեմ ենք COP17-ի կազմակերպման գործընթացում առկա կոռուպցիոն սխեմաներին։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը՝ անդրադառնալով COP17-ի կազմակերպման հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, փոխարենը՝ պատասխանելու բարձրացված հարցերին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը դեմ է համաժողովի անցկացմանը։
««Ուժեղ Հայաստանը» կողմ է COP17-ի անցկացմանը։ Ինչպես գործընկերս նշեց, «Ուժեղ Հայաստանը» դեմ է այն կոռուպցիոն սխեմաներին, որոնք ուսումնասիրել ենք և տեսել, թե ինչ է կատարվում»,- նշել է պատգամավորը։