Ադրբեջանում շարունակվում են դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ զանգվածային բողոքի ակցիաները

14 Հոկտեմբերի 2026, 10:00

Միջազգային

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը դպրոցական համազգեստի մասին նոր կանոնների դեմ, որոնք արգելում են դպրոցներում հիջաբ կրել:

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանում հաստատել են դպրոցական համազգեստ կրելու նոր կանոններ, որոնք, ի թիվս այլ դրույթների, նախատեսում են «աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրերի» արգելք։ Շուտով դպրոցներում սկսվել են ստուգումներ, և հիջաբ կրող աշակերտուհիներին սկսել են հեռացնել դասերից։

Բաքվում և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում աշակերտուհիները պահանջել են ապահովել բոլորի՝ կրթություն ստանալու իրավունքը։