Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը հարված է ազգային ինքնությանը․ Խաչատրյան
14 Հոկտեմբերի 2026, 11:44
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել է, կա և վստահ եմ՝ կմնա որպես մեր ինքնության սյուներից մեկը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը մենք խայտառակություն ենք համարում։ Սա հարված է ազգի ինքնությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների ներկայացրած փաստարկները համոզիչ չեն, իսկ հրապարակումների փոխարեն հոդվածների հղում անելը չի կարող փաստերի ապացույց համարվել։