Քոչարյանի կալանավորումը թուրք-ադրբեջանական պատվերների հետևանք է․ Միկոյան
14 Հոկտեմբերի 2026, 12:47
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չի տեղավորվում անձնական վրեժի տիրույթում։ Սա տեղավորվում է թուրք-ադրբեջանական պատվերների և Հայաստանի աշխարհաքաղաքական մոլորվածության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը պետք է դիտարկել ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժի դրսևորում, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։
Իր տեսակետը հիմնավորելու համար Բագրատ Միկոյանը մատնանշել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունները, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների և արցախյան հակամարտության կարգավորման հարցերում նրա դիրքորոշումը։