ՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

14 Հոկտեմբերի 2026, 18:08

Քաղաքականություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ինքը՝ պատգամավորը:

Բադալյանի փոխանցմամբ՝ նա հոկտեմբերի 14-ին նախատեսում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) Սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 15-ին կայանալիք նիստին։

«Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ»,- նշել է պատգամավորը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը ստեղծված իրավիճակը որակել է որպես «տարօրինակ և մտահոգիչ»՝ ընդգծելով, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան ազգային պատվիրակության անդամի մուտքի արգելքը խոչընդոտում է նրա պաշտոնական պարտականությունների կատարմանը և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությանը։