Հիմքեր չեմ տեսնում․ Ծառուկյանի գործով դատավորը մերժել է դատախազի միջնորդությունը
15 Հոկտեմբերի 2026, 16:21
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատավորը մերժել է դատախազության միջնորդությունը փաստաբան Երեմ Սարգսյանին դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ։
«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով` կ՞ա արդյոք որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,- նշել է դատավոր Մանվել Շահվերդյանը։
Դատախազը որպես հիմք ներկայացրել է այն, որ նա կարող է հանդես գալ որպես վկա, բայց դատավորը հակադարձել է` վարույթից ազատելու հիմքեր ինքը չի տեսնում։