Իրանի նախագահը կժամանի Հայաստան

15 Հոկտեմբերի 2026, 14:45

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Հոկտեմբերի 16-ին նախագահ Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին»,- հայտնել է նա։