«Գանձասար» համույթը Վոլգոգրադում ներկայացրել է «Արցախ» պարը
15 Հոկտեմբերի 2026, 15:45
Վոլգոգրադում անցկացվել է «Հանուն խաղաղության և համերաշխության» խորագրով երրորդ տարածաշրջանային միջկրոնական համաժողովը։
Միջոցառման մասնակիցներին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի ողջույնն ու օրհնությունն է փոխանցել Վոլգոգրադի հայերի հոգևոր հովիվ Մալաքիա քահանա Օհանյանը։
Մշակութային ծրագրի շրջանակում Սուրբ Գևորգ Զորավար հայկական եկեղեցուն կից գործող «Գանձասար» պարային համույթը ներկայացրել է «Արցախ» պարը։