Հաքան Ֆիդանն ու ևս 13 պատվիրակություն բոյկոտել են Իսրայելի նախագահի ելույթը Բաքվում կայացած գագաթնաժողովում
15 Հոկտեմբերի 2026, 16:29
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լքել է դահլիճը, հենց որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը բարձրացել է ամբիոն՝ ելույթ ունենալու:
Ի նշան բողոքի՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ մեկտեղ Իսրայելի նախագահի ելույթը չեն ցանկացել լսել ևս 13 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի, Պակիստանի, Քուվեյթի և Պաղեստինի ինքնավարության պատվիրակությունները։
Միջազգային համաժողովին մասնակցում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Համաժողովի շրջանակում նախատեսված են նրա ելույթն ու օտարերկրյա գործընկերների հետ մի շարք երկկողմ հանդիպումներ։