«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

15 Հոկտեմբերի 2026, 18:12

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։

Որոշումը կայացրել է դատավոր Մանվել Շահվերդյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» նախկին տնօրենն անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամի գույքը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։