Բելոզյորովի այցը Հայաստան նոր հնարավորություններ է բացում վիճահարույց հարցերի լուծման համար․ Քրիստինա Երմակ
15 Հոկտեմբերի 2026, 21:30
Միջազգային հարցերով փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի այցը Հայաստան։
Փորձագետի խոսքով՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը և «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցերի քննարկման համար երեքամսյա ժամկետի սահմանումը վկայում են, որ կողմերը պատրաստ են քննարկումներից անցնել գործնական լուծումների։
Ըստ Քրիստինա Երմակի՝ առկա տարաձայնությունների կարգավորումը կարող է ազդել նաև Մոսկվայի և Երևանի հարաբերությունների շուրջ ձևավորված ընդհանուր հռետորաբանության վրա։
Փորձագետը նշել է, որ կառուցողական երկխոսությունն ու վիճահարույց հարցերի լուծման հստակ հեռանկարները նպաստում են նրան, որ կողմերն ավելի հաճախ անդրադառնան հայ-ռուսական բարեկամական կապերի ակունքներին։
«Դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ մենք տեսնում ենք հեռանկար, որ առկա զգայուն հարցերը հաջողությամբ կլուծվեն։ Այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաև Մոսկվայի և Երևանի հարաբերությունների շուրջ ձևավորված ընդհանուր հռետորաբանության վրա։ Որքան կառուցողական է երկխոսությունը, որքան հստակ են ձևակերպված զգայուն հարցերի կարգավորման լուծումներն ու հեռանկարները, այնքան ավելի հաճախ են հիշատակվում հայ-ռուսական բարեկամական կապերի ակունքները»,- եզրափակել է Երմակը։