Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության
17 Հոկտեմբերի 2026, 13:00
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության: Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին: Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»։
Մրցագորգը քեզ է սպասում, Արթու՛ր»,- նշել են ֆեդերացիայից։