Ադրբեջանցի հովիվը չի մոլորվել․ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար

21 Հոկտեմբերի 2026, 12:50

Հասարակություն

24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:

Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ որևէ տեղեկություն չունի ադրբեջանցի հովիվի՝ Տավուշի սահմանը հատելու մասին: Նա հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:

Հիմա եթերում